Ռուսաստանի երեք քաղաքներում ձերբակալել են Նավալնիի կողմնակիցներին
МЕЖДУНАРОДНОЕՄոսկվայում, Տյումենում եւ Կալինինգրադում ձերբակալել են ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի կողմնակիցներին: Այս մասին գրում է «Ինտերֆաքս»-ը:
Քաղաքական գործչի մայրաքաղաքային շտաբի համակարգող Նիկոլայ Լյասկինը հաղորդել է, որ Մոսկվայում Նավալնիի օգտին քարոզչությամբ զբաղվող ավելի քան 30 մարդ է ձերբակալվել:
Տյումենում ձերբակալել են տեղի շտաբի համակարգող Ալեքսանդր Կունիլովկուն ու երեք ակտիվիստի:
Շտաբի կամավորներից Մստիսլավ Պիսմենկովի խոսքով՝ քաղաքի սրճարաններից մեկում անձնական խուզարկության պատրվակով ձերբակալվել են քարոզչական թերթիկներ բաժանող Օլեգ Կորժանովն ու Ելենա Օլխովան: Կալինինգրադում էլ Նավալնիի շտաբի չորս կամավոր է ձերբակալվել՝ ծայրահեղականության մեղադրանքով:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



