Ռուսաստանի երեք քաղաքներում ձերբակալել են Նավալնիի կողմնակիցներին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄոսկվայում, Տյումենում եւ Կալինինգրադում ձերբակալել են ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի կողմնակիցներին: Այս մասին գրում է «Ինտերֆաքս»-ը:
Քաղաքական գործչի մայրաքաղաքային շտաբի համակարգող Նիկոլայ Լյասկինը հաղորդել է, որ Մոսկվայում Նավալնիի օգտին քարոզչությամբ զբաղվող ավելի քան 30 մարդ է ձերբակալվել:
Տյումենում ձերբակալել են տեղի շտաբի համակարգող Ալեքսանդր Կունիլովկուն ու երեք ակտիվիստի:
Շտաբի կամավորներից Մստիսլավ Պիսմենկովի խոսքով՝ քաղաքի սրճարաններից մեկում անձնական խուզարկության պատրվակով ձերբակալվել են քարոզչական թերթիկներ բաժանող Օլեգ Կորժանովն ու Ելենա Օլխովան: Կալինինգրադում էլ Նավալնիի շտաբի չորս կամավոր է ձերբակալվել՝ ծայրահեղականության մեղադրանքով:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



