Իվանկա Թրամփը G20-ի ժամանակ փոխարինել է հորը, երբ նա երկկողմ հանդիպումների է գնացել
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստրը՝ համատեղության կարգով նրա խորհրդական Իվանկա Թրամփը, G20-ի միջոցառումներից մեկի ժամանակ փոխարինել է հորը, երբ Սպիտակ տան ղեկավարը երկկողմ հանդիպումների է գնացել: Այս մասին Twitter-ում գրել է G20-ի խմբում Ռուսաստանի ներկայացուցիչ Սվետլանա Լուկաշը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Համբուրգում G20-ի գագաթնաժողովի երկրորդ օրը սկսվեց Աֆրիկայի, միգրացիայի եւ առողջապահության հարցերի քննարկմամբ»,- գրել է Լուկաշը՝ հրապարակմանը լուսանկարներ ավելացնելով:
«Իվանկան ուղեկցում է նախագահ Թրամփին... եւ փոխարինում նախագահ Թրամփին G20-ի սեղանի շուրջ, երբ նա երկկողմ հանդիպումների է գնում»,- նշել է Լուկաշը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



