Իվանկա Թրամփը G20-ի ժամանակ փոխարինել է հորը, երբ նա երկկողմ հանդիպումների է գնացել
INTERNATIONAL NEWSԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստրը՝ համատեղության կարգով նրա խորհրդական Իվանկա Թրամփը, G20-ի միջոցառումներից մեկի ժամանակ փոխարինել է հորը, երբ Սպիտակ տան ղեկավարը երկկողմ հանդիպումների է գնացել: Այս մասին Twitter-ում գրել է G20-ի խմբում Ռուսաստանի ներկայացուցիչ Սվետլանա Լուկաշը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Համբուրգում G20-ի գագաթնաժողովի երկրորդ օրը սկսվեց Աֆրիկայի, միգրացիայի եւ առողջապահության հարցերի քննարկմամբ»,- գրել է Լուկաշը՝ հրապարակմանը լուսանկարներ ավելացնելով:
«Իվանկան ուղեկցում է նախագահ Թրամփին... եւ փոխարինում նախագահ Թրամփին G20-ի սեղանի շուրջ, երբ նա երկկողմ հանդիպումների է գնում»,- նշել է Լուկաշը:
1
Business registration is now available at Unibank
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
4
AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing Impairments
5
Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement



