Ջեյ Զին երգերից մեկում բողոքել է, որ ԱՄՆ-ում ամբողջ հարստությունը պատկանում է հրեաներին
ЛАЙФԱմերիկյան հայտնի ռեփեր Ջեյ Զին իր նոր «4:44» ալբոմում ներառված երգերից մեկում հակասեմական արտահայտություն է թույլ տվել՝ բողոքելով, որ «ԱՄՆ-ում ամբողջ հարստությունը պատկանում է հրեաներին», գրում է The Daily Mail-ը:
«Երբևէ մտածե՞լ եք՝ ինչո՞ւ է ԱՄՆ-ում ամբողջ հարստությունը պատկանում հրեաներին: Ինչպե՞ս են նրանք դրան հասել»,- «The Story of O.J.» երգում ասում է Ջեյ Զին:
Դրանից հետո Ամերիկա-հրեական կազմակերպությունը քննադատել է ռեփերին՝ նշելով, որ նա հակասեմական տրամադրություն է ստեղծում:
«Մենք համոզված ենք, որ Ջեյ Զին միտումնավոր դա չի արել: Սակայն նրա հնչեցրած տողը ևս մեկ անգամ անդրադառնում է լայն տարածում ունեցող կարծրատիպին առ այն, որ հրեաները կառավարում են ֆինանսական ազդեցիկ լծակները»,-ասել է կազմակերպության ներկայացուցիչը:
1
Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного
управления
2
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
3
Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»



