Ջեյ Զին երգերից մեկում բողոքել է, որ ԱՄՆ-ում ամբողջ հարստությունը պատկանում է հրեաներին
ԼԱՅՖԱմերիկյան հայտնի ռեփեր Ջեյ Զին իր նոր «4:44» ալբոմում ներառված երգերից մեկում հակասեմական արտահայտություն է թույլ տվել՝ բողոքելով, որ «ԱՄՆ-ում ամբողջ հարստությունը պատկանում է հրեաներին», գրում է The Daily Mail-ը:
«Երբևէ մտածե՞լ եք՝ ինչո՞ւ է ԱՄՆ-ում ամբողջ հարստությունը պատկանում հրեաներին: Ինչպե՞ս են նրանք դրան հասել»,- «The Story of O.J.» երգում ասում է Ջեյ Զին:
Դրանից հետո Ամերիկա-հրեական կազմակերպությունը քննադատել է ռեփերին՝ նշելով, որ նա հակասեմական տրամադրություն է ստեղծում:
«Մենք համոզված ենք, որ Ջեյ Զին միտումնավոր դա չի արել: Սակայն նրա հնչեցրած տողը ևս մեկ անգամ անդրադառնում է լայն տարածում ունեցող կարծրատիպին առ այն, որ հրեաները կառավարում են ֆինանսական ազդեցիկ լծակները»,-ասել է կազմակերպության ներկայացուցիչը:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



