Արագածոտնի մարզպետի պաշտոնում Գաբրիել Գյոզալյանին կփոխարինի Աշոտ Սիմոնյանը
ОБЩЕСТВОԱրագածոտնի մարզպետի պաշտոնում ՀՅԴ-ական Գաբրիել Գյոզալյանին կփոխարինի ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի ղեկավար Աշոտ Սիմոնյանը: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար, ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Աղվան Վարդանյանը:
Վարդանյանը հայտնեց, որ Գաբրիել Գյոզալյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: «ՀՅԴ-ն Արագածոտնի մարզպետի պաշտոնում կառաջադրի կուսակցության Երևանի քաղաքային կոմիտեի ղեկավար Աշոտ Սիմոնյանին»,- ասաց պատգամավորը:
Նրա խոսքով՝ Աշոտ Սիմոնյանը ծնունդով Արագածոտնի մարզից է, աշխատասեր ու եռանդուն երիտասարդ է:
Գաբրիել Գյոզալյանն Արագածոտնի մարզպետի պաշտոնում նշանակվել էր 2016թ. մարտին:
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
4
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
5
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении



