Արագածոտնի մարզպետի պաշտոնում Գաբրիել Գյոզալյանին կփոխարինի Աշոտ Սիմոնյանը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրագածոտնի մարզպետի պաշտոնում ՀՅԴ-ական Գաբրիել Գյոզալյանին կփոխարինի ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի ղեկավար Աշոտ Սիմոնյանը: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար, ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Աղվան Վարդանյանը:
Վարդանյանը հայտնեց, որ Գաբրիել Գյոզալյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: «ՀՅԴ-ն Արագածոտնի մարզպետի պաշտոնում կառաջադրի կուսակցության Երևանի քաղաքային կոմիտեի ղեկավար Աշոտ Սիմոնյանին»,- ասաց պատգամավորը:
Նրա խոսքով՝ Աշոտ Սիմոնյանը ծնունդով Արագածոտնի մարզից է, աշխատասեր ու եռանդուն երիտասարդ է:
Գաբրիել Գյոզալյանն Արագածոտնի մարզպետի պաշտոնում նշանակվել էր 2016թ. մարտին:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Խեղդվել են 4-ամյա երեխա և նրան փրկել փորձող տղամարդը
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
5
13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ․ Shamshyan-ը նորություն է հայտնել Փամբակ գետն ընկած աղջկա մ...



