Իրանը լայնամասշտաբ զորավարժություններ է անցկացրել Կասպից ծովում
МЕЖДУНАРОДНОЕԻրանի ռազմածովային ուժերը Կասպից ծովում լայնամասշտաբ զորավարժություններ են իրականացրել, որոնք ստացել են «Կայուն անվտանգություն և ծովային հզորություն-96» անվանումը:
Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը` վկայակոչելով իրանական աղբյուրը, 5 օր տևած զորավարժություններին մասնակցել են իրանական կասպիական նավատորմի առաջադեմ ավիակիր նավը, «Պեյկան» սերիայի հրթիռային նավերը, հերթապահ մոտորանավակներ` հրետանային սարքավորումներով, ինչպես նաև արագընթաց մոտորանավեր:
Բացի այդ, գործարկվել են F-27 հետախուզական ինքնաթիռները և անօդաչու թռչող սարքերը:
Զորավարժանքների ժամանակ, որոնք անցկացվել են 80 000 քառ. կմ մակերես զբաղեցնող ջրային տարածքում, սպառազինման նորագույն սարքավորումներ են փորձարկվել:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



