Իրանը լայնամասշտաբ զորավարժություններ է անցկացրել Կասպից ծովում
INTERNATIONAL NEWSԻրանի ռազմածովային ուժերը Կասպից ծովում լայնամասշտաբ զորավարժություններ են իրականացրել, որոնք ստացել են «Կայուն անվտանգություն և ծովային հզորություն-96» անվանումը:
Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը` վկայակոչելով իրանական աղբյուրը, 5 օր տևած զորավարժություններին մասնակցել են իրանական կասպիական նավատորմի առաջադեմ ավիակիր նավը, «Պեյկան» սերիայի հրթիռային նավերը, հերթապահ մոտորանավակներ` հրետանային սարքավորումներով, ինչպես նաև արագընթաց մոտորանավեր:
Բացի այդ, գործարկվել են F-27 հետախուզական ինքնաթիռները և անօդաչու թռչող սարքերը:
Զորավարժանքների ժամանակ, որոնք անցկացվել են 80 000 քառ. կմ մակերես զբաղեցնող ջրային տարածքում, սպառազինման նորագույն սարքավորումներ են փորձարկվել:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



