Թրամփի օրոք Սպիտակ տանն աշխատող կանայք էլ ավելի քիչ են վաստակում, քան տղամարդիկ
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի օրոք Սպիտակ տանն աշխատող կանայք սկսել են էլ ավելի քիչ վաստակել, քան տղամարդիկ:
Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն, այս եզրահանգմանն է եկել տնտեսագետ, American Enterprise Institute-ի պրոֆեսոր Մարկ Փերին: Նրա հաշվարկներով` ամերիկացի նախագահի վարչակազմում կին աշխատակիցների միջին տարեկան աշխատավարձը կազմում է 72 650 դոլար, տղամարդ աշխատակիցներինը` 115 000 դոլար:
Այս աղբյուրներ փոքր տարբերությամբ թվեր են նշում, սակայն ոչ այնքան մանրակրկիտ ուսումնասիրության արդյունքում:
Փերին առանձնացրել է նաև, որ Թրամփի օրոք տղամարդկանց և կանանց վարձատրության տարբերությունն աճել է 3 անգամ: ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբամայի կառավարման վերջին տարում տարբերությունը կազմում էր ընդամենը 11 տոկոս:
Թրամփի օրոք 23 ամենաբարձրաստիճան պաշտոնների 74 տոկոսը տղամարդիկ են զբաղեցնում, մինչդեռ Օբամայի օրոք այդ ցուցանիշը 52 տոկոս էր կազմում:



