Թրամփի օրոք Սպիտակ տանն աշխատող կանայք էլ ավելի քիչ են վաստակում, քան տղամարդիկ
INTERNATIONAL NEWSԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի օրոք Սպիտակ տանն աշխատող կանայք սկսել են էլ ավելի քիչ վաստակել, քան տղամարդիկ:
Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն, այս եզրահանգմանն է եկել տնտեսագետ, American Enterprise Institute-ի պրոֆեսոր Մարկ Փերին: Նրա հաշվարկներով` ամերիկացի նախագահի վարչակազմում կին աշխատակիցների միջին տարեկան աշխատավարձը կազմում է 72 650 դոլար, տղամարդ աշխատակիցներինը` 115 000 դոլար:
Այս աղբյուրներ փոքր տարբերությամբ թվեր են նշում, սակայն ոչ այնքան մանրակրկիտ ուսումնասիրության արդյունքում:
Փերին առանձնացրել է նաև, որ Թրամփի օրոք տղամարդկանց և կանանց վարձատրության տարբերությունն աճել է 3 անգամ: ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբամայի կառավարման վերջին տարում տարբերությունը կազմում էր ընդամենը 11 տոկոս:
Թրամփի օրոք 23 ամենաբարձրաստիճան պաշտոնների 74 տոկոսը տղամարդիկ են զբաղեցնում, մինչդեռ Օբամայի օրոք այդ ցուցանիշը 52 տոկոս էր կազմում:



