2017-ին Սեւանից 100 մլն խմ լրացուցիչ ջուր կվերցնեն. ԱԺ-ն ընդունեց օրենքը երկրորդ ընթերցմամբ
ОБЩЕСТВОՀայաստանի Ազգային ժողովն այսօր՝ հուլիսի 6-ին, երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը: Այն ընդունվեց 77 կողմ, 4 դեմ ձայների հարաբերակցությամբ:
Օրինագծով առաջարկվում է 2017 թվականին Սեւանից ջրառը հասցնել 20 մլն խմ-ի, այն դեպքում, երբ Սևանա լճից ջրի բացթողման տարեկան թույլատրելի քանակությունը 170 միլիոն խորանարդ մետր է:
Կառավարության ներկայացրածց բացատրության մեջ նշվում է, որ լրացուցիչ ջրառն անհրաժեշտ է ոռոգման համար:
Նախագծին դեմ քվեարկեց միայն «Ելք» խմբակցությունը: ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ «Ծառուկյան» խմբակցությունները կողմ էին նախագծին:
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
4
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
5
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении



