2017-ին Սեւանից 100 մլն խմ լրացուցիչ ջուր կվերցնեն. ԱԺ-ն ընդունեց օրենքը երկրորդ ընթերցմամբ
SOCIETYՀայաստանի Ազգային ժողովն այսօր՝ հուլիսի 6-ին, երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը: Այն ընդունվեց 77 կողմ, 4 դեմ ձայների հարաբերակցությամբ:
Օրինագծով առաջարկվում է 2017 թվականին Սեւանից ջրառը հասցնել 20 մլն խմ-ի, այն դեպքում, երբ Սևանա լճից ջրի բացթողման տարեկան թույլատրելի քանակությունը 170 միլիոն խորանարդ մետր է:
Կառավարության ներկայացրածց բացատրության մեջ նշվում է, որ լրացուցիչ ջրառն անհրաժեշտ է ոռոգման համար:
Նախագծին դեմ քվեարկեց միայն «Ելք» խմբակցությունը: ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ «Ծառուկյան» խմբակցությունները կողմ էին նախագծին:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



