Կոկորդիլոսը կծել է ջրի մեջ բնական կարիքները հոգացող զբոսաշրջիկի ձեռքը
МЕЖДУНАРОДНОЕՄեքսիկայի Կանկուն քաղաքում կոկորդիլոսը հարձակվել է զբոսաշրջիկի վրա՝ կծելով տղամարդու ձեռքի մի մասը, գրում է Riviera Maya News-ը։
Նախնական տվյալներով, Քել Մոնզոնը, որը հանգստանում էր հանգստավայրի հյուրանոցներից մեկում, բակ էր դուրս եկել ու որոշել էր միզել մոտակայքում գտնվող ծովածոցում։ Նշում են, որ տղամարդը հարբած է եղել։
Այնտեղ նրա վրա հարձակվել է կոկորդիլոսը, կծելով 40-ամյա զբոսաշրջիկի աջ ձեռքը՝ դաստակից վերեւ։ Մոնզոնի բղավոցներից հյուրանոցի պահակն է դուրս եկել ու բժիշկներ կանչել։
Տղամարդուն տեղափոխել են մասնավոր կլինիկա, որտեղ լուրջ վնասվածքների պատճառով ստիպված են եղել անդամահատել նրա ձեռքը։ Տուժածը ԱՄՆ քաղաքացի էր։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



