Կոկորդիլոսը կծել է ջրի մեջ բնական կարիքները հոգացող զբոսաշրջիկի ձեռքը
INTERNATIONAL NEWSՄեքսիկայի Կանկուն քաղաքում կոկորդիլոսը հարձակվել է զբոսաշրջիկի վրա՝ կծելով տղամարդու ձեռքի մի մասը, գրում է Riviera Maya News-ը։
Նախնական տվյալներով, Քել Մոնզոնը, որը հանգստանում էր հանգստավայրի հյուրանոցներից մեկում, բակ էր դուրս եկել ու որոշել էր միզել մոտակայքում գտնվող ծովածոցում։ Նշում են, որ տղամարդը հարբած է եղել։
Այնտեղ նրա վրա հարձակվել է կոկորդիլոսը, կծելով 40-ամյա զբոսաշրջիկի աջ ձեռքը՝ դաստակից վերեւ։ Մոնզոնի բղավոցներից հյուրանոցի պահակն է դուրս եկել ու բժիշկներ կանչել։
Տղամարդուն տեղափոխել են մասնավոր կլինիկա, որտեղ լուրջ վնասվածքների պատճառով ստիպված են եղել անդամահատել նրա ձեռքը։ Տուժածը ԱՄՆ քաղաքացի էր։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



