Անձը ձեռք է բերել իր կենսորոշիչ տվյալներով ԱՄՆ կացության կարգավիճակի կեղծ քարտ ու փորձել ՀՀ-ից ԱՄՆ մեկնել
ОБЩЕСТВОՄալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում վաղը կմեկնարկի Սարգիս Առաքել Մելիքյանի՝ կեղծ անձնագրով ՀՀ պետական սահմանը հատելու փաստի առիթով հարուցված քրեական գործի դատավարությունը:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Մելիքյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա քննությամբ չպարզված անձից ձեռք է բերել իր կենսորոշիչ տվյալներով լրացված ԱՄՆ կացության կարգավիճակի ակնհայտ կեղծ քարտ, ՀՀ-ից ԱՄՆ մեկնելու դիտավորությամբ 19.02.2017թ. օգտագործելով կեղծ փաստաթուղթը՝ փորձել է մեկնել ՀՀ-ից, սակայն Զվարթնոց օդանավակայանում սահմանապահ զորքերի աշխատակիցների կողմից ստուգման ժամանակ բացահայտվել է քարտի կեղծ լինելը և վերջինիս մեկնումը կասեցվել է:
Սարգիս Մելիքյանի նկատմամբ ընտրված է ստորագրություն չբացակայելու մասին խափանման միջոցը:
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
4
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
5
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении



