Անձը ձեռք է բերել իր կենսորոշիչ տվյալներով ԱՄՆ կացության կարգավիճակի կեղծ քարտ ու փորձել ՀՀ-ից ԱՄՆ մեկնել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում վաղը կմեկնարկի Սարգիս Առաքել Մելիքյանի՝ կեղծ անձնագրով ՀՀ պետական սահմանը հատելու փաստի առիթով հարուցված քրեական գործի դատավարությունը:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Մելիքյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա քննությամբ չպարզված անձից ձեռք է բերել իր կենսորոշիչ տվյալներով լրացված ԱՄՆ կացության կարգավիճակի ակնհայտ կեղծ քարտ, ՀՀ-ից ԱՄՆ մեկնելու դիտավորությամբ 19.02.2017թ. օգտագործելով կեղծ փաստաթուղթը՝ փորձել է մեկնել ՀՀ-ից, սակայն Զվարթնոց օդանավակայանում սահմանապահ զորքերի աշխատակիցների կողմից ստուգման ժամանակ բացահայտվել է քարտի կեղծ լինելը և վերջինիս մեկնումը կասեցվել է:
Սարգիս Մելիքյանի նկատմամբ ընտրված է ստորագրություն չբացակայելու մասին խափանման միջոցը:



