Էդրիան Բրոուդին Լոկարնոյի կինոփառատոնի պատվավոր մրցանակի է արժանանալու
ЛАЙФՕսկարակիր դերասան Էդրիան Բրոուդին հերթական պարգևն է ստանալու: Այս անգամ նրա աշխատանքը գնահատել է Լոկարնոյի կինոփառատոնի ժյուրին: Այս փառատոնը մեկնարկելու է օգոստոսի 2-ին և շարունակվելու է 10 օր:
Բրոուդին հայտնի է «Դաշնակահարը», «Պիջակը», «Գրանդ Բուդապեշտ» հյուրանոցը» և այլ ֆիլմերում խաղացած իր դերերով, նա համագործակցել է ռեժիսորներ Ռոման Պոլանսկիի, Ուես Անդերսոնի, Վուդի Ալլենի, Թերրենս Մալիկի հետ:
Լոկարնոյի կինոփառատոնին կինեմատոգրաֆիայում ունեցած ավանդի համար նրան ընձեռելու են «Պատվավոր ընձառյուծ» կոչվող մրցանակը: Բրոուդին անձամբ է վերցնելու այն:
Այս փառատոնի նախկին մրցանակակիրներից են Միա Ֆերրոուն, Էնդի Գարսիան, Ստեֆանիա Սանդրելլին:
1
Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного
управления
2
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
3
Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»



