Էդրիան Բրոուդին Լոկարնոյի կինոփառատոնի պատվավոր մրցանակի է արժանանալու
ԼԱՅՖՕսկարակիր դերասան Էդրիան Բրոուդին հերթական պարգևն է ստանալու: Այս անգամ նրա աշխատանքը գնահատել է Լոկարնոյի կինոփառատոնի ժյուրին: Այս փառատոնը մեկնարկելու է օգոստոսի 2-ին և շարունակվելու է 10 օր:
Բրոուդին հայտնի է «Դաշնակահարը», «Պիջակը», «Գրանդ Բուդապեշտ» հյուրանոցը» և այլ ֆիլմերում խաղացած իր դերերով, նա համագործակցել է ռեժիսորներ Ռոման Պոլանսկիի, Ուես Անդերսոնի, Վուդի Ալլենի, Թերրենս Մալիկի հետ:
Լոկարնոյի կինոփառատոնին կինեմատոգրաֆիայում ունեցած ավանդի համար նրան ընձեռելու են «Պատվավոր ընձառյուծ» կոչվող մրցանակը: Բրոուդին անձամբ է վերցնելու այն:
Այս փառատոնի նախկին մրցանակակիրներից են Միա Ֆերրոուն, Էնդի Գարսիան, Ստեֆանիա Սանդրելլին:
1
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
2
Շենքի տակ հայտնաբերել են երկու կնոջ և մեկ երեխայի մարմին
3
21 տարեկան կինը երեխա է ունեցել 14-ամյա ազգականից
4
Խոշոր հրդեհ՝ «Արգավան» առևտրի կենտրոնում. կան զnhեր և վիրավnրներ
5
Ուսուցիչը երկու շաբաթ լրտեսել է ավագ դպրոցի աղջիկների զուգարանը



