Թուրքիայի Էսքիշեհիր քաղաքում հայկական եկեղեցու բակում թուրք պետական գործիչներին նվիրված արձանների պուրակ են բացել
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի Էսքիշեհիր քաղաքի Սիվրիհիսար շրջանի հայկական Սուրբ Երրրորդություն եկեղեցու բակում բացվել է շուրջ հինգ տասնյակ թուրք գործիչների արձաններից բաղկացած «Արձանների պուրակ»: Այս մասին հայտնում է «ՀաբերԹյուրքը»։
Հայտնի է, որ արձանները թուրք հայտնի քանդակագործ Մեթին Յուրդանուրի ձեռքի գործն են։
«Արձանների պուրակ»-ում բացի հայտնի մտավորականներից ու մշակութային գործիչներից, ինչպիսիք են Յաշար Քեմալն ու Աբիդին Դինոն, տեղ են գտել նաև ակնհայտ հայատյաց պատմական դեմքերի արձաններ, ինչպիսիք են Քյազըմ Քարաբեքիր փաշան կամ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքը։
Նշենք, որ Էսքիշեհիրի Սուրբ Երրրորդություն եկեղեցին կառուցվել է 17-րդ դարում։ 2010 թվականին վերակառուցված եկեղեցին հանձնվել է Մշակույթի նախարարության հսկողությանը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



