Թուրքիայի Էսքիշեհիր քաղաքում հայկական եկեղեցու բակում թուրք պետական գործիչներին նվիրված արձանների պուրակ են բացել
INTERNATIONAL NEWSԹուրքիայի Էսքիշեհիր քաղաքի Սիվրիհիսար շրջանի հայկական Սուրբ Երրրորդություն եկեղեցու բակում բացվել է շուրջ հինգ տասնյակ թուրք գործիչների արձաններից բաղկացած «Արձանների պուրակ»: Այս մասին հայտնում է «ՀաբերԹյուրքը»։
Հայտնի է, որ արձանները թուրք հայտնի քանդակագործ Մեթին Յուրդանուրի ձեռքի գործն են։
«Արձանների պուրակ»-ում բացի հայտնի մտավորականներից ու մշակութային գործիչներից, ինչպիսիք են Յաշար Քեմալն ու Աբիդին Դինոն, տեղ են գտել նաև ակնհայտ հայատյաց պատմական դեմքերի արձաններ, ինչպիսիք են Քյազըմ Քարաբեքիր փաշան կամ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքը։
Նշենք, որ Էսքիշեհիրի Սուրբ Երրրորդություն եկեղեցին կառուցվել է 17-րդ դարում։ 2010 թվականին վերակառուցված եկեղեցին հանձնվել է Մշակույթի նախարարության հսկողությանը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



