Թուրքիայի քեմալական կուսակցությունը հանրաքվեի արդյունքների հարցով դիմում է ՄԻԵԴ
ПОЛИТИКАԹուրքիայի ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցությունը երկրում ապրիլի 16-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի արդյունքների բողոքարկման հարցով դիմում է Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն «արդարության երթ»-ի 20-րդ օրը մամուլի ասուլիսի ժամանակ ուղիղ եթերում ստորագրել է ՄԻԵԴ ներկայացվելիք դիմումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Ջումհուրիեթ» պարբերականը:
«Թուրքիայի բարձրագույն ընտրական հանձնաժողովի ընդունած որոշման պատճառով հանրաքվեն անօրինական դարձավ: Դիմում ենք Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Մեր դիմումը պատրաստ է: Այն հենց այսօր կուղարկվի եվրոպական դատարան»,- ասել է Քըլըչդարօղլուն ու ստորագրել դիմումը:
1
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
2
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
3
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
4
IDBank и фонд «Декавва» поддерживают жителей Арцаха
5
Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»



