Թուրքիայի քեմալական կուսակցությունը հանրաքվեի արդյունքների հարցով դիմում է ՄԻԵԴ
ՔԱՂԱՔԱԿԱՆԹուրքիայի ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցությունը երկրում ապրիլի 16-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի արդյունքների բողոքարկման հարցով դիմում է Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն «արդարության երթ»-ի 20-րդ օրը մամուլի ասուլիսի ժամանակ ուղիղ եթերում ստորագրել է ՄԻԵԴ ներկայացվելիք դիմումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Ջումհուրիեթ» պարբերականը:
«Թուրքիայի բարձրագույն ընտրական հանձնաժողովի ընդունած որոշման պատճառով հանրաքվեն անօրինական դարձավ: Դիմում ենք Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Մեր դիմումը պատրաստ է: Այն հենց այսօր կուղարկվի եվրոպական դատարան»,- ասել է Քըլըչդարօղլուն ու ստորագրել դիմումը:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



