Թուրքիան կպահպանի ռազմական ներկայությունը Կատարում
МЕЖДУНАРОДНОЕԱնկարան կպահպանի իր ռազմական ներկայությունը Կատարում՝ չնայած այդ երկրի շուրջ ստեղծված ճգնաժամին։ Այս մասին հայտնել է Թուրքիայի փոխվարչապետ Նուման Կուրտուլմաշը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Թուրքիայի ռազմակայանը Կատարում ոչ միայն Կատարի, այլեւ ամբողջ տարածաշրջանի անվտանգության հարցն է։ Թուրքիայի ռազմական ներկայությունը այնտեղ կշարունակվի։ Կատարում Թուրքիայի ռազմական ներկայությունը տարածաշրջանում քաղաքական ճգնաժամի հետ կապակցելու փորձը լուրջ սխալներով է հղի»,- հայտնել է Կուրտուլմուշը։
Նա հավելել է, որ կատարական ճգնաժամը «չունի խորը արմատներ ու արհեստականորեն է ստեղծված», իսկ արաբական երկրների 13 պահանջները Կատարին «անընդունելի են անկախ երկրի համար» ։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



