Թուրքիան կպահպանի ռազմական ներկայությունը Կատարում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱնկարան կպահպանի իր ռազմական ներկայությունը Կատարում՝ չնայած այդ երկրի շուրջ ստեղծված ճգնաժամին։ Այս մասին հայտնել է Թուրքիայի փոխվարչապետ Նուման Կուրտուլմաշը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Թուրքիայի ռազմակայանը Կատարում ոչ միայն Կատարի, այլեւ ամբողջ տարածաշրջանի անվտանգության հարցն է։ Թուրքիայի ռազմական ներկայությունը այնտեղ կշարունակվի։ Կատարում Թուրքիայի ռազմական ներկայությունը տարածաշրջանում քաղաքական ճգնաժամի հետ կապակցելու փորձը լուրջ սխալներով է հղի»,- հայտնել է Կուրտուլմուշը։
Նա հավելել է, որ կատարական ճգնաժամը «չունի խորը արմատներ ու արհեստականորեն է ստեղծված», իսկ արաբական երկրների 13 պահանջները Կատարին «անընդունելի են անկախ երկրի համար» ։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



