Միլանի նախկին գլխավոր մարզիչը Դոնարումային. Եթե Ռեալը ավելին առաջարկի, ապա ինչո՞ւ մերժել այդ առաջարկը
СПОРТ«Միլանի» նախկին գլխավոր մարզիչ Սինիշա Միխայլովիչը, ով այժմ գլխավորում է «Տորինոն», խոսել է «ռոսոներիների» դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի շուրջ ստեղծված իրավիճակի մասին:
«Չգիտեմ, թե ինչ պայմաններ է առաջարկել «Միլանը» Դոնարումային, սակայն կարող եմ վստահորեն շեշտել, որ Ջանլուիջին գերհզոր է: Սակայն նա պետք է հասկանա, որ դեռ երեխա է և պետք է առաջընթաց գրանցի, որպեսզի դառնա իրական չեմպիոն:
Այդ գործով զբաղվելն ավելի հեշտ է դառնում այնտեղ, որտեղ դու մեծացել ես և որտեղ քեզ սիրում են, սակայն բանակցությունները բավականին երկար տևեցին:
Եթե «Ռեալը» կամ «Բարսելոնան» Դոնարումային երկու-երեք անգամ ավելի վճարեն, ինչո՞ւ պետք է հրաժարվես այդպիսի առաջարկից»,- Միխայլովիչի խոսքն է մեբջերում «Gazzetta dello Sport»-ը:
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»
4
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
5
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»



