Միլանի նախկին գլխավոր մարզիչը Դոնարումային. Եթե Ռեալը ավելին առաջարկի, ապա ինչո՞ւ մերժել այդ առաջարկը
SPORT«Միլանի» նախկին գլխավոր մարզիչ Սինիշա Միխայլովիչը, ով այժմ գլխավորում է «Տորինոն», խոսել է «ռոսոներիների» դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի շուրջ ստեղծված իրավիճակի մասին:
«Չգիտեմ, թե ինչ պայմաններ է առաջարկել «Միլանը» Դոնարումային, սակայն կարող եմ վստահորեն շեշտել, որ Ջանլուիջին գերհզոր է: Սակայն նա պետք է հասկանա, որ դեռ երեխա է և պետք է առաջընթաց գրանցի, որպեսզի դառնա իրական չեմպիոն:
Այդ գործով զբաղվելն ավելի հեշտ է դառնում այնտեղ, որտեղ դու մեծացել ես և որտեղ քեզ սիրում են, սակայն բանակցությունները բավականին երկար տևեցին:
Եթե «Ռեալը» կամ «Բարսելոնան» Դոնարումային երկու-երեք անգամ ավելի վճարեն, ինչո՞ւ պետք է հրաժարվես այդպիսի առաջարկից»,- Միխայլովիչի խոսքն է մեբջերում «Gazzetta dello Sport»-ը:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



