Total-ը բազմամիլիարդանոց գազային պայմանագիր է կնքել Իրանի հետ
МЕЖДУНАРОДНОЕTotal ֆրանսիական էներգետիկ ընկերությունը բազմամիլիարդանոց գազային պայմանագիր է կնքել Իրանի հետ, հայտնում է AFP-ը։
Ըստ պայմանագրի՝ Total-ը առաջին փուլում ներդնելու է 1 մլրդ դոլար Հարավային Փարս օֆշորային գազային հանքավայրի մշակման գործում։
Total-ը կղեկավարի այն կոնսորցիումը, որի կազմում կընդգրկվեն չինական CNPC ու իրանական Petropars–ը։
Ֆրանսիական ընկերությունն ունի Հարավային Փարս նախագծի բաժնետոմսերի 50․1 տոկոսը, մինչդեռ CNPC –ն կունենա 30 տոկոսը, իսկ Petropars-ը՝ 19․9 տոկոսը։
Total-ի գլխավոր տնօրեն Պատրիկ Պույաենը ու Իրանի նավթի նախարար Բիժան Նամադար Զանգանեհը ստորագրել են 20 –ամյա համաձայնագիր, որի արդյունքում կոնսորցիումը Հարավային Փարս նախագծում կներդնի 4․8 մլրդ դոլար։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



