Total-ը բազմամիլիարդանոց գազային պայմանագիր է կնքել Իրանի հետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆTotal ֆրանսիական էներգետիկ ընկերությունը բազմամիլիարդանոց գազային պայմանագիր է կնքել Իրանի հետ, հայտնում է AFP-ը։
Ըստ պայմանագրի՝ Total-ը առաջին փուլում ներդնելու է 1 մլրդ դոլար Հարավային Փարս օֆշորային գազային հանքավայրի մշակման գործում։
Total-ը կղեկավարի այն կոնսորցիումը, որի կազմում կընդգրկվեն չինական CNPC ու իրանական Petropars–ը։
Ֆրանսիական ընկերությունն ունի Հարավային Փարս նախագծի բաժնետոմսերի 50․1 տոկոսը, մինչդեռ CNPC –ն կունենա 30 տոկոսը, իսկ Petropars-ը՝ 19․9 տոկոսը։
Total-ի գլխավոր տնօրեն Պատրիկ Պույաենը ու Իրանի նավթի նախարար Բիժան Նամադար Զանգանեհը ստորագրել են 20 –ամյա համաձայնագիր, որի արդյունքում կոնսորցիումը Հարավային Փարս նախագծում կներդնի 4․8 մլրդ դոլար։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



