Ադրբեջանի ՊՆ-ն զինվորների ծնողներին կոչ է արել կապի միջոցներով չքննարկել ռազմական թեմաներ
МЕЖДУНАРОДНОЕԱդրբեջանի պաշտպանության նախարարությունը զինվորների ծնողներին կոչ է արել հեռախոսով չքննարկել զինվորական ծառայության հետ կապված թեմաներ:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական turan.az-ը:
«Ռազմական ծառայությանը վերաբերող թեմաներ հեռախոսով և սոցիալական կայքերով մի քննարկեք »,- ասված է ՊՆ հաղորդագրության մեջ:
Ադրբեջանի ՊՆ-ն ծնողներին հորդորել է նաև չհրապարակել զորամասերի, զենքերի, ռազմական սարքավորումների և հենց զինծառայողների նկարները, չնշել զորամասերի տեղակայման վայրերը:
Ավելի վաղ հայկական կողմը բազմիցս հրապարակել է հեռախոսազրույցներ, որոնցում ադրբեջանցիները խոսում են շփման գծում տիրող իրավիճակի և իրենց կորուստների մասին, ինչը խուճապ է առաջացրել ադրբեջանական ՊՆ-ում:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



