Ադրբեջանի ՊՆ-ն զինվորների ծնողներին կոչ է արել կապի միջոցներով չքննարկել ռազմական թեմաներ
INTERNATIONAL NEWSԱդրբեջանի պաշտպանության նախարարությունը զինվորների ծնողներին կոչ է արել հեռախոսով չքննարկել զինվորական ծառայության հետ կապված թեմաներ:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական turan.az-ը:
«Ռազմական ծառայությանը վերաբերող թեմաներ հեռախոսով և սոցիալական կայքերով մի քննարկեք »,- ասված է ՊՆ հաղորդագրության մեջ:
Ադրբեջանի ՊՆ-ն ծնողներին հորդորել է նաև չհրապարակել զորամասերի, զենքերի, ռազմական սարքավորումների և հենց զինծառայողների նկարները, չնշել զորամասերի տեղակայման վայրերը:
Ավելի վաղ հայկական կողմը բազմիցս հրապարակել է հեռախոսազրույցներ, որոնցում ադրբեջանցիները խոսում են շփման գծում տիրող իրավիճակի և իրենց կորուստների մասին, ինչը խուճապ է առաջացրել ադրբեջանական ՊՆ-ում:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



