Թբիլիսին նոր քաղաքապետ կունենա
МЕЖДУНАРОДНОЕՀարևան Վրաստանում շուտով նոր մայրաքաղաքապետ կընտրեն: Այսօր Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին պաշտոնապես ներկայացրել է իշխող կուսակցության քաղաքապետի թեկնածու Կ.Կալաձեին, ով գործող փոխվարչապետն ու էնէրգետիկայի նախարարն է: Վերջինս մեծ շանսեր ունի քաղաքապետ դառնալու:
Նրա հիմնական մրցակիցներն են ընդդիմադիր «Րուսթավի 2» հեռուստաընկերության հեռուստամեկնաբան Զաալ Ուդումաշվիլին, ով հանդես է գալիս որպես նախկին նախագահ Սաակաշվիլիի հիմնադրած «Միացյալ ազգային շարժում» կուսակցության թեկնածու և նույն այդ կուսակցությունից առանձնացած՝ մեկ այլ՝ «Եվրոպական Վրաստան» կուսակցության ներկայացուցիչ՝ Էլենե Խոշտարիան :
Ընտրությունները, ամենայն հավանականությամբ, կկայանան հոկտեմբերի 21-ին, հստակ օրը դեռ կորոշվի՝ նախագահի հրամանով:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



