Թբիլիսին նոր քաղաքապետ կունենա
INTERNATIONAL NEWSՀարևան Վրաստանում շուտով նոր մայրաքաղաքապետ կընտրեն: Այսօր Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին պաշտոնապես ներկայացրել է իշխող կուսակցության քաղաքապետի թեկնածու Կ.Կալաձեին, ով գործող փոխվարչապետն ու էնէրգետիկայի նախարարն է: Վերջինս մեծ շանսեր ունի քաղաքապետ դառնալու:
Նրա հիմնական մրցակիցներն են ընդդիմադիր «Րուսթավի 2» հեռուստաընկերության հեռուստամեկնաբան Զաալ Ուդումաշվիլին, ով հանդես է գալիս որպես նախկին նախագահ Սաակաշվիլիի հիմնադրած «Միացյալ ազգային շարժում» կուսակցության թեկնածու և նույն այդ կուսակցությունից առանձնացած՝ մեկ այլ՝ «Եվրոպական Վրաստան» կուսակցության ներկայացուցիչ՝ Էլենե Խոշտարիան :
Ընտրությունները, ամենայն հավանականությամբ, կկայանան հոկտեմբերի 21-ին, հստակ օրը դեռ կորոշվի՝ նախագահի հրամանով:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



