ՌԴ-ն հետ է ուղարկել ծաղկավոր թրիպսով վարակված 20 տոննա թուրքական ելակը
МЕЖДУНАРОДНОЕՌԴ անասնաբուժական ու բուսասանիտարական դաշնային ծառայությունը հետ է ուղարկել Թուրքիայից ներկրված ավելի քան 20 տոննա ելակը։ Լաբորատոր փորձաքննությամբ պազվել է, որ ելակները վարակված են եղել ծաղկավոր թրիպսով: Այս մասին հայտնում է Interfax-ը։ Ավելի վաղ «Ռոսսելխոզնադզորի» աշխատակիցները ոչնչացրել էին Թուրքիայից ներկրված լոլիկները, որոնց մեջ հայտնաբերվել էին առողջության համար վնասակար միջատներ: ՌԴ գյուղատնտեսության նախարար Ալեքսանդր Տկաչյովը հայտնել է, որ Թուրքիայից լոլիկի ներմուծման սահմանափակումները կարող են տևել առնվազն երեք տարի: «Մեզ մոտ սա զարգացող ճյուղ է, մեզ պետք է 5-7 տարի, և մենք կապահովենք սպառումը»,-ասել է նա։
1
Соответствуют ли действительности «тревожные звонки» о том, что в продуктах питания находят «камень ...
2
За два месяца девять лет восполнится? «Паст»
3
Когда земля уходит из-под ног: «Паст»
4
Курс финансовой грамотности в ЕГУ: Idram и IDBank
5
Анекдот бывшего министра обороны об «оружии Никола»: «Паст»



