ՌԴ-ն հետ է ուղարկել ծաղկավոր թրիպսով վարակված 20 տոննա թուրքական ելակը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ անասնաբուժական ու բուսասանիտարական դաշնային ծառայությունը հետ է ուղարկել Թուրքիայից ներկրված ավելի քան 20 տոննա ելակը։ Լաբորատոր փորձաքննությամբ պազվել է, որ ելակները վարակված են եղել ծաղկավոր թրիպսով: Այս մասին հայտնում է Interfax-ը։ Ավելի վաղ «Ռոսսելխոզնադզորի» աշխատակիցները ոչնչացրել էին Թուրքիայից ներկրված լոլիկները, որոնց մեջ հայտնաբերվել էին առողջության համար վնասակար միջատներ: ՌԴ գյուղատնտեսության նախարար Ալեքսանդր Տկաչյովը հայտնել է, որ Թուրքիայից լոլիկի ներմուծման սահմանափակումները կարող են տևել առնվազն երեք տարի: «Մեզ մոտ սա զարգացող ճյուղ է, մեզ պետք է 5-7 տարի, և մենք կապահովենք սպառումը»,-ասել է նա։
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



