Սենատոր Շումերն աջակցել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւին
МЕЖДУНАРОДНОЕԴեմոկրատական կուսակցությունից սենատոր Ջեք Շումերն աջակցել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին բանաձեւին: Այս մասին հայտնում են Ամերիկայի Հայ դատի հանձնախմբից (ANCA):
«Բոլոր երկրները պետք է ճանաչեն 102 տարի առաջ իրագործված Հայոց սարսափելի ցեղասպանությունը»,- հայտարարել է նա:
Բանաձեւը 2017 թվականի ապրիլի 24-ին ներկայացրել է սենատոր Ռոբերտ Մենենդեսը` սենտորներ Թեդ Քրուզի, Էդ Մակկեյնի եւ Թոմ Ուդալի աջակցությամբ: Բանաձեւով նախագահին կոչ է արվում ջանքեր գործադրել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ կայուն հարաբերությունների հաստատման համար` ներառյալ Թուրքիայի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության լիակատար ճանաչումը:
ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը հայ համայնքի անունից սենատորին շնորհակալություն է հայտնել աջակցության համար:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



