Սենատոր Շումերն աջակցել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԴեմոկրատական կուսակցությունից սենատոր Ջեք Շումերն աջակցել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին բանաձեւին: Այս մասին հայտնում են Ամերիկայի Հայ դատի հանձնախմբից (ANCA):
«Բոլոր երկրները պետք է ճանաչեն 102 տարի առաջ իրագործված Հայոց սարսափելի ցեղասպանությունը»,- հայտարարել է նա:
Բանաձեւը 2017 թվականի ապրիլի 24-ին ներկայացրել է սենատոր Ռոբերտ Մենենդեսը` սենտորներ Թեդ Քրուզի, Էդ Մակկեյնի եւ Թոմ Ուդալի աջակցությամբ: Բանաձեւով նախագահին կոչ է արվում ջանքեր գործադրել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ կայուն հարաբերությունների հաստատման համար` ներառյալ Թուրքիայի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության լիակատար ճանաչումը:
ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը հայ համայնքի անունից սենատորին շնորհակալություն է հայտնել աջակցության համար:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



