Անթալիայում 11-ամյա ռուս աղջիկ է մահացել
МЕЖДУНАРОДНОЕԹուրքական Անթալիայի հանգստավայրերից մեկում լողավազանում լողալուց հետո Ռուսաստանից 11-ամյա աղջիկ է մահացել: Այս մասին գրում է Life-ը՝ վկայակոչելով Milliyet-ը:
Նախնական տեղեկություններով՝ աղջիկն արձակուրդի է մեկնել մոր եւ եղբոր հետ: Լողավազանում լողալուց հետո նա հյուրանոցի սենյակ է վերադարձել ու գլխապտույտ է զգացել: Շուտով նա ուշագնաց է եղել, իսկ ավելի ուշ սիրտը կանգ է առել:
Բժիշկները չեն կարողացել փրկել երեխայի կյանքը: Աղջկա մարմինն Անթալիայի Դատաբժշկական փորձաքննության ինստիտուտ են տեղափոխել՝ մահվան պատճառը հասկանալու համար:
1
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Когда союзников не осталось: цена и последствия полной изоляции. Аршак Карапетян



