Անթալիայում 11-ամյա ռուս աղջիկ է մահացել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքական Անթալիայի հանգստավայրերից մեկում լողավազանում լողալուց հետո Ռուսաստանից 11-ամյա աղջիկ է մահացել: Այս մասին գրում է Life-ը՝ վկայակոչելով Milliyet-ը:
Նախնական տեղեկություններով՝ աղջիկն արձակուրդի է մեկնել մոր եւ եղբոր հետ: Լողավազանում լողալուց հետո նա հյուրանոցի սենյակ է վերադարձել ու գլխապտույտ է զգացել: Շուտով նա ուշագնաց է եղել, իսկ ավելի ուշ սիրտը կանգ է առել:
Բժիշկները չեն կարողացել փրկել երեխայի կյանքը: Աղջկա մարմինն Անթալիայի Դատաբժշկական փորձաքննության ինստիտուտ են տեղափոխել՝ մահվան պատճառը հասկանալու համար:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



