Բրիտանիայում Ջասթին Բիբերի համերգից առաջ մաչետեով զինված տղամարդու են ձերբակալել
МЕЖДУНАРОДНОЕԲրիտանական Քարդիֆ քաղաքում կանադացի կատարող Ջասթին Բիբերի համերգից առաջ ոստիկանները երկու երիտասարդի են ձերբակալել, որոնցից մեկը զինված է եղել մաչետեով:
Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն` բրիտանական ոստիկանության հայտարարության մեջ նշվում է, որ ձերբակալվածները 19 և 27 տարեկան են: Նրանց անունները չի հաղորդվում:
Աղբյուրը նշում է, որ իրավապահներն ուշադրություն են դարձրել երիտասարդներին, քանի որ վերջիններս իրենց ագրեսիվ էին պահում: Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել: Իրավախախտներին տեղափոխել են Քարդիֆի ոստիկանական բաժանմունք:
Հիշեցնենք, որ մայիսի 22-ին Մանչեսթեր քաղաքում ահաբեկչություն էր տեղի ունեցել ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեի համերգի ժամանակ, որի հետևանքով 22 մարդ էր զոհվել:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



