Բրիտանիայում Ջասթին Բիբերի համերգից առաջ մաչետեով զինված տղամարդու են ձերբակալել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲրիտանական Քարդիֆ քաղաքում կանադացի կատարող Ջասթին Բիբերի համերգից առաջ ոստիկանները երկու երիտասարդի են ձերբակալել, որոնցից մեկը զինված է եղել մաչետեով:
Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն` բրիտանական ոստիկանության հայտարարության մեջ նշվում է, որ ձերբակալվածները 19 և 27 տարեկան են: Նրանց անունները չի հաղորդվում:
Աղբյուրը նշում է, որ իրավապահներն ուշադրություն են դարձրել երիտասարդներին, քանի որ վերջիններս իրենց ագրեսիվ էին պահում: Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել: Իրավախախտներին տեղափոխել են Քարդիֆի ոստիկանական բաժանմունք:
Հիշեցնենք, որ մայիսի 22-ին Մանչեսթեր քաղաքում ահաբեկչություն էր տեղի ունեցել ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեի համերգի ժամանակ, որի հետևանքով 22 մարդ էր զոհվել:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



