Ереван, 22.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


ԻՆՉՊԵՍ ԴՈՒՐ ԳԱԼ ՄԱՐԴԿԱՆՑ…….ԴԵՅԼ ՔԱՐՆԵԳԻ

ЛАЙФ

20-րդ դարի մեծագույն գրողներից ու հոգեբաններից մեկը՝ Դեյլ Քարնեգին, իր այս աշխատանքով կարողացել է օգտակար լինել միլիոնավոր մարդկանց, սովորեցրել է նրանց մարդկային շփումների ու հավատարիմ ընկերներ ձեռք բերելու արվեստի կարևորագույն գաղտնիքները:

 
Դեյլ Քարնեգիի խորհուրդները
 

Գիրքը վաճառվել է ավելի քան 30 միլիոն օրինակով և առ այսօր շարունակում է հրատարակվել ու վաճառվել աշխարհի բոլոր երկրներում: «Ինչպես ձեռք բերել բարեկամներ և ազդել մարդկանց վրա» գիրքը կարդացվում է մեծ հետաքրքրությամբ, քանի որ գրված է պարզ, մատչելի ու գրավիչ լեզվով և հետաքրքիր օրինակներով: Այն ներբեռնել կարող եք ահա այստեղ, իսկ այս անգամ մենք գրքից առանձնացրել ենք Դեյլ Քարնեգիի մի քանի կարևոր ու ժամանակով փորձված խորհուրդ, որոնք արժե կիրառել առօրյա շփումներում, եթե ուզում եք դուր գալ մարդկանց ու լավ տպավորություն թողնել նրանց վրա:

 

1. ԿԱՌԱՎԱՐԵՔ ՁԵՐ ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆԸ

«Եթե ցանկանում եք բարեկամներ ձեռք բերել, եկեք մարդկանց ողջունենք ուրախությամբ և խանդավառությամբ… Դուք պետք է ուրախանաք մարդկանց հետ շփվելիս, եթե ուզում եք, որ մարդիկ ուրախանան ձեզ հետ շփվելիս»։

Հույզերը աշխատում են նաև հակառակ ուղղությամբ, և դուք դա կարող եք օգտագործել ձեր օգտին: Եթե դուք բացասական հույզերի մեջ եք, թափ տվեք ձեզ, փոխեք մարմնի դիրքը, դեմքի արտահայտությունը և գործեք այնպես, ասես դուք արդեն շատ ուրախ եք: Հավատացեք՝ այդ ամենը իսկապես կփոխի ձեր ներքին հուզական վիճակը: Իսկ ուրախությունը և դրական էմոցիաները միշտ ավելի օգտակար են մարդկային շփումների մեջ և հաճելի են զրուցակցին:

2. ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԳԵՐԱԳՆԱՀԱՏՈՒՄ ԵՆ

«Մարդկանց հետ շփվելիս մի՛ մոռացեք, որ գործ ունեք ոչ թե տրամաբանորեն դատող էակների, այլ զգացմունքային էակների հետ, որոնք լի են նախապաշարումներով…»:

 

Այո, տրամաբանությունը լավ բան է, բայց եթե խոսքը գնում է մարդկային շփման մասին, ապա այն մի կողմ է քաշվում: Մարդիկ հուզական են: Շփման ընթացքում մենք փոխանցում և ստանում ենք հույզեր: Մեր մարմնի լեզուն, ձայնը, տոնայնությունը մեր զրուցակցին փոխանցում են ինֆորմացիայի 93% տոկոսը: Հենց դրանք են ցույց տալիս այն, թե ինչ ենք մենք զգում, ինչի մասին ենք մտածում:

Այդ պատճառով շատ կարևոր է այդ հույզերը կառավարել կարողանալը, որովհետև դրանք վերջին հաշվով ազդում են մարդկանց հետ մեր փոխհարաբերությունների և դրանց արդյունքների վրա:

«Մենք ունենք աշխարհի հետ շփման չորս միջոց: Եվ մեզ գնահատում ու դասակարգում են հենց այդ միջոցների հիման վրա՝ ինչ ենք մենք անում, ինչ տեսք ունենք, ինչ ենք ասում և ինչպես ենք ասում»:

Մարդիկ սովորաբար ուշադրություն են դարձնում միայն երրորդ կետին, սակայն մյուս երեքը երբեմն կարող են ավելի կարևոր լինել:

3. ԽՈՒՍԱՓԵՔ ՔՆՆԱԴԱՏԵԼՈՒՑ ՈՒ ԲՈՂՈՔԵԼՈՒՑ

«Ցանկացած հիմար կարող է քննադատել, դատապարտել և դժգոհել, և նրանց մեծամասնությունը այդպես էլ անում է։ Բայց հասկանալու և ներելու համար պահանջվում է ուժեղ բնավորություն ու ինքնատիրապետում»։

Որոշ մարդիկ հաճույք են ստանում անըդնհատ բողոքելուց ու քննադատելուց, քանի որ դա հնարավորություն է տալիս նրանց ավելի բարձրանալ իրենց աչքում, իրենց ավելի կարևոր ու նշանակալի զգալ: Բայց քննադատությունը ծուղակ է, որի մեջ ընկնելով՝ դուք անընդհատ կբողոքեք ձեր ամենօրյա կյանքից ու շրջապատից, կլսեք բողոքներ, բացասական հույզեր կփոխանցեք ու կստանաք նույնպիսիք: Եթե դուք մշտապես բողոքող ու սրան-նրան քննադատող մարդ եք, ապա դա հսկայական խոչընդոտ կարող է լինել կարևոր ու լավ մարդկային շփումներ ստեղծելու ճանապարհին, քանի որ փնթփնթացող մարդու շրջապատում գտնվելն այնքան էլ հաճելի չէ:

4. ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵՔ ԶՐՈՒՑԱԿՑԻ ՀԱՆԴԵՊ ԵՎ ՄԻ ԿԵՆՏՐՈՆԱՑԵՔ ԻՆՔՆԵՐԴ ՁԵԶ ՎՐԱ

«Դուք կարող եք երկու ամսվա ընթացքում ավելի շատ բարեկամներ ձեռք բերել՝ ուրիշներով հետաքրքրվելով, քան ձեռք բերել երկու տարվա ընթացքում՝ ջանալով հետաքրքրել ուրիշներին սեփական անձով»:

Շատ մարդիկ ընտրում են երկրորդ ճանապարհը, որովհետև այն ավելի գրավիչ է, քանի որ կարող ես խոսել ինքդ քո մասին և լսել մարդկանց կարծիքները դարձյալ քո մասին: Բայց երբ դուք հետաքրքրություն եք ցուցաբերում մարդկանց հանդեպ, դա բումերանգի էֆեկտ է ունենում: Մարդիկ արձագանքում են փոխադարձ հետաքրքրությամբ: Հետաքրքրվեք նրանցով, և նույնը կզգաք ձեր հանդեպ: Հնարավորինս քիչ խոսեք ձեր կյանքի ու մտքերի մասին և հնարավորություն տվեք զրուցակցին ինքնարտահայտվելու, խոսելու իր կամ իրեն հետաքրքրող թեմաների մասին:

Ռուզվելտը գիտեր, որ դեպի յուրաքանչյուր մարդու սիրտ տանող ճանապարհը զրույցն է՝ նրան հետաքրքրող թեմաների շուրջ: Եվ իր ամեն հանդիպումից առաջ նա հատուկ ժամանակ էր հատկացնում և ուսումասիրում էր այն թեմաները, որոնք հետաքրքրում էին իր զրուցակցին:

Միայն հիշեք, որ ձեր հետաքրքրությունը պետք է անկեղծ լինի, քանի որ ձեր մարմնի լեզուն, հայացքը, ձայնի հնչերանգը կարող են մատնել ձեզ:

5. ՂԵԿԱՎԱՐԵՔ ՁԵՐ ՄՏՔԵՐԸ ԵՎ ԻՆՔՆԱԶԳԱՑՈՂՈՒԹՅՈՒՆԸ

«Մարդը, ով փնտրում է ուրիշների հավանությունը, վստահում է իր սեփական երջանկությունը ուրիշներին»:

Եթե դուք անընդհատ սպասում եք մարդկանցից գովեստի ու քաջալերանքի խոսքեր, փնտրում եք նրանց հավանությունը, ապա ձեր ինքնազգացողությունը վերածում եք «ամերիկյան բլուրների»: Մի օր դուք կարող եք ձեզ ոգևորված զգալ, իսկ հաջորդ օրը՝ հուսահատված ու ընկճված՝ կախված մարդկանց արձագանքից:

Վերցրեք իրավիճակը ձեր ձեռքը, ձեր մտքերի, հույզերի և ներաշխարհի ղեկին դուք ինքներդ եք: Դուք կախված չեք արտաքին աշխարհի արձագանքից:

«Աշխարհում բոլորը երջանկություն են փնտրում և այն գտնելու միայն մի ստույգ ուղի կա։ Դրա համար դուք պետք է սովորեք կառավարել ձեր մտքերը։ Երջանկությունն արտաքին պայմաններից չի կախված։ Այն կախված է ներքին պայմաններից, այն բանից, թե դուք այդ ամենի մասին ինչ եք մտածում»։

Եթե ձեզ ուղեկցեն մշտական վստահությունը, ինքնաբավությունը, ապա դուք շատ ավելի հեշտությամբ կկարողանաք նոր կապեր հաստատել ու շփվել մարդկանց հետ:

6. ԴԱԴԱՐԵՔ ԱՆՀԱՆԳՍՏԱՆԱԼ ՇՐՋԱՊԱՏԻ ԿԱՐԾԻՔԻ ՄԱՍԻՆ

«Փոխանակ մտածեք այն մասին, թե ինչ կասեն մարդիկ, ավելի լավ չէ՞ անել այնպիսի մի բան, որով նրանք բոլորը կհիանան»:

Չափից շատ անհանգստանալով այն մասին, թե ինչ են մարդիկ մտածում ձեր մասին՝ դուք սնում ու մեծացնում եք ձեր հոգին ու միտքը կրծող «փոքրիկ հրեշների»: Դուք կարծում եք, որ մարդիկ կքննադատեն ձեզ այն բանի համար, ինչ դուք անում եք: Գուցե: Բայց իրականում մարդիկ իրենց ժամանակի մեծամասնությունը ծախսում են այն բանի վրա, որ մտածում են իրենք իրենց մասին: Եվ այն ամենի մեծ մասը, ինչ անում եք դուք, բոլորովին չի հետաքրքրում նրանց:

Գուցե սա հիասթափեցնող է ձեզ համար, բայց փոխարենը հիմա դուք գիտեք, որ հասարակական կարծիքը այնպիսի առանձնահատուկ խոչընդոտ չէ, որը կարող է խանգարել ձեզ գործել:

7. ԺՊՏԱՑԵՔ

«… Ժպիտն ասում է. «Դուք ինձ դուր եք գալիս, դուք ինձ երջանկացնում եք, ես ուրախ եմ ձեզ տեսնել»:

Լավ տպավորություն թողնելու ամենահեշտ ու լավ միջոցը անկեղծ ժպիտն է:  Մռայլ ու դժգոհ դեմքի արտահայտությամբ մարդը երբեք չի կարող լավ տպավորություն թողնել շրջապատի վրա:

Ամերիկայում ամենահաջողակ ապահովագրական գործակալներից մեկը ասում էր՝ ժպտացող մարդուն միշտ սրտաբաց են ընդունում։ Այդ պատճառով էլ մինչև որևէ մեկի գրասենյակ մտնելը, նա միշտ մի պահ կանգ էր առնում և մտածում այն բազմաթիվ բաների մասին, որոնց համար պետք է ճակատագրից գոհ լիներ, և նրա դեմքին հայտնվում էր լայն, ոչ շինծու ժպիտը, և երբ ներս էր մտնում, նրա դեմքը դեռ պահպանում էր այդ ժպիտի հետքերը։

8. ԴԻՄԵՔ ՄԱՐԴԿԱՆՑ ԻՐԵՆՑ ԱՆՈՒՆՆԵՐՈՎ

«Հիշեք, որ մարդու անունը իր համար ամենադյութիչ և ամենակարևոր բառն է ցանկացած լեզվով»:

Հարյուրից հիսունի դեպքում, երբ մեզ ծանոթացնում են մարդկանց հետ, մենք նրանց հետ մի քանի րոպե զրուցում ենք և հրաժեշտ տալիս չենք կարողանում նույնիսկ հիշել նրանց անունները։

Ֆրանկլին Ռուզվելտը գիտեր, որ շրջապատողների համակրանքը ձեռք բերելու ամենապարզ, ամենաեկամտաբեր և ամենագործուն միջոցներից մեկը նրանց անունների մտապահումը և նրանց սեփական նշանակալիության գիտակցության ներշնչումն է։ Հենց այդ ընդունակությունը մեծ չափով օգնեց նրան տեղավորվել Սպիտակ տանը:

Միջակ մարդուն ավելի շատ հետաքրքրում է իր սեփական անունը, քան աշխարհում գոյություն ունեցող բոլոր անունները միասին վերցրած։ Հիշելով այդ անունը և անբռնազբոս կերպով գործածելով այն՝ դուք այդպիսի մարդուն նուրբ և չափազանց տպավորիչ հաճոյախոսություն եք անում։ Բայց բավական է, որ մոռանաք նրա անունը կամ սխալ գրեք, դուք ձեզ կդնեք խիստ անհարմար կացության մեջ։

Եթե ցանկանում եք մարդկանց դուր գալ և արժանանալ նրան ջերմ վերաբերմունքին, հիշեք նրանց անունները և հնարավորինս հաճախ ու բարեկամական հնչերանգով արտաբերեք դրանք զրույցի ընթացքում:

9. ՁԵՐ ԶՐՈՒՑԱԿՑԻՆ ՄՇՏԱՊԵՍ ՆԵՐՇՆՉԵՔ ՍԵՓԱԿԱՆ ՆՇԱՆԱԿԱԼԻՈՒԹՅԱՆ ԳԻՏԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

«Մարդկային բնավորությանը հատուկ ամենախոր ձգտումը «նշանակալից լինելու ցանկությունն է»։ Այդ ձգտումն է ստիպում ձեզ հագնել ամենավերջին ձևի հագուստ, վարել ամենավերջին մակնիշի մեքենա և խոսել ձեր հռչակավոր երեխաների մասին»։

Քարնեգին արաջարկում է՝ «Եկեք դադարենք մտածել սեփական ձեռքբերումների, սեփական ցանկությունների մասին։ Փորձենք գնահատել ուրիշների դրական կողմերը»։ Ազնվորեն և անկեղծորեն արտահայտեք ձեր հավանությունը։ Եղեք անկեղծ`ձեր գնահատականում և շռայլ` գովեստում, և մարդիկ հիշողության մեջ կպահպանեն ձեր խոսքերը, կփայփայեն դրանք և կկրկնեն ողջ կյանքի ընթացքում, կկրկնեն անգամ շատ տարիներ անց, երբ դուք դրանք արդեն մոռացած կլինեք։

При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — КурултайПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак КарапетянПрограмма «Бок о бок» для семей из Арцаха, проживающих в общине Севан: IDBankПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю 75-летия со дня рождения Верховного Патриарха и Католикоса Всех армян, Его Святейшества Гарегина IIИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Стартовал финальный этап турнира JuniusЦеремония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатовНовый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026»