Իսրայելի օդուժը գրոհել է սիրիական զորքերի դիրքերը
МЕЖДУНАРОДНОЕԻսրայելական ավիացիան գրոհել է սիրիական զորքերի դիրքերը` ի պատասխան հրեական պետության կողմից ղեկավարվող Գոլանի բարձունենքրում պայթած հերթական արկի: РИА Новости-ի փոխանցմամբ` այս մասին տեղեկացրել է Իսրայելի պաշտպանության բանակի մամլո ծառայությունը:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ սիրիական ականը պայթել է Գոլանի բարձունքների հյուսիսային հատվածում: Տուժածների մասին տեղեկություններ չեն ստացվել:
Իսրայելցի զինվորականները խոստովանել են, որ հարվածը պատահական է եղել, սակայն Թել Ավիվում նշել են, որ սիրիական բանակի գործողությունները դիտարկում են որպես անընդունելի ոտնձգություն ինքնիշխանության նկատմամբ:
Աղբյուրի հաղորդմամբ` իսրայելական ինքնաթիռը սիրիական զորքերի դիրքերին հարված է հասցրել երկու ուղղությամբ` Սամդանիա քաղաքից արևելք և Ալ-Բաասի շրջակայքում:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



