Իսրայելի օդուժը գրոհել է սիրիական զորքերի դիրքերը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻսրայելական ավիացիան գրոհել է սիրիական զորքերի դիրքերը` ի պատասխան հրեական պետության կողմից ղեկավարվող Գոլանի բարձունենքրում պայթած հերթական արկի: РИА Новости-ի փոխանցմամբ` այս մասին տեղեկացրել է Իսրայելի պաշտպանության բանակի մամլո ծառայությունը:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ սիրիական ականը պայթել է Գոլանի բարձունքների հյուսիսային հատվածում: Տուժածների մասին տեղեկություններ չեն ստացվել:
Իսրայելցի զինվորականները խոստովանել են, որ հարվածը պատահական է եղել, սակայն Թել Ավիվում նշել են, որ սիրիական բանակի գործողությունները դիտարկում են որպես անընդունելի ոտնձգություն ինքնիշխանության նկատմամբ:
Աղբյուրի հաղորդմամբ` իսրայելական ինքնաթիռը սիրիական զորքերի դիրքերին հարված է հասցրել երկու ուղղությամբ` Սամդանիա քաղաքից արևելք և Ալ-Բաասի շրջակայքում:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



