Բրիտանիայում փնտրում են վիճակախաղով միլիոն ֆունտ շահած տոմսի տիրոջը
МЕЖДУНАРОДНОЕՄեծ Բրիտանիայում EuroMillions վիճակախաղի կազմակերպիչները որոնում են 1 մլն ֆունտ (շուրջ 1.3 մլն դոլար) ծավալով շահումի տիրոջը:
Ինչպես գրում է BBC-ն, շահումը բաժին է ընկել Ուելսի հարավային Մերթիր Թիդֆիլ կոմսությունում վաճառված տոմսին: Խաղարկությունը տեղի է ունեցել փետրվարի 3-ին, սակայն մինչ օրս ոչ ոք չի եկել շահումի հետևից:
Հաջողակ տոմսի տերը մինչև օգոստոսի 2-ը ժամանակ ունի պահանջելու իր շահած միլիոն ֆունտը: Այդ ժամկետից հետո տոմսը չեղյալ կհայտարարվի:
Ազգային վիճակախաղի ներկայացուցիչը կոչ է արել բրիտանացիներին ևս մեկ անգամ ստուգել իրենց տոմսերն ու փնտրել, եթե այն կորել է: Եթե շահումի տերն այդպես էլ չհայտնվի, գումարը կուղղվի Ազգային վիճակախաղով հովանավորվող տարբեր ծրագրերի իրականացմանը ողջ Բրիտանիայի տարածքում:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



