Բրիտանիայում փնտրում են վիճակախաղով միլիոն ֆունտ շահած տոմսի տիրոջը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄեծ Բրիտանիայում EuroMillions վիճակախաղի կազմակերպիչները որոնում են 1 մլն ֆունտ (շուրջ 1.3 մլն դոլար) ծավալով շահումի տիրոջը:
Ինչպես գրում է BBC-ն, շահումը բաժին է ընկել Ուելսի հարավային Մերթիր Թիդֆիլ կոմսությունում վաճառված տոմսին: Խաղարկությունը տեղի է ունեցել փետրվարի 3-ին, սակայն մինչ օրս ոչ ոք չի եկել շահումի հետևից:
Հաջողակ տոմսի տերը մինչև օգոստոսի 2-ը ժամանակ ունի պահանջելու իր շահած միլիոն ֆունտը: Այդ ժամկետից հետո տոմսը չեղյալ կհայտարարվի:
Ազգային վիճակախաղի ներկայացուցիչը կոչ է արել բրիտանացիներին ևս մեկ անգամ ստուգել իրենց տոմսերն ու փնտրել, եթե այն կորել է: Եթե շահումի տերն այդպես էլ չհայտնվի, գումարը կուղղվի Ազգային վիճակախաղով հովանավորվող տարբեր ծրագրերի իրականացմանը ողջ Բրիտանիայի տարածքում:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



