Լիոնել Մեսսին Բարսելոնայի հետ պայմանագիր կկնքի հաջորդ ամիս
СПОРТԻսպանական «Sport» թերթի այսօրվա համարում նշվում է, որ կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին իր ակումբի հետ նոր պայմանագիր կկնքի հուլիսի 15-ին:
Այսօր Ռոսարիո քաղաքում կկայանա ֆուտբոլիստի հարսանիքը: Հարսանեկան ճանապարհորդությունից անմիջապես հետո Մեսսին կվերադառնա Իսպանիա և պայմանագիր կկնքի «Բարսելոնայի» հետ:
Սպասվում է, որ կողմերի միջև կկնքվի 5-ամյա պայմանագիր: Ըստ նոր համաձայնագրի՝ արգենտինացու հրաժարագինը կկազմի 400 մլն եվրո:
Հիշեցնենք, որ 30-ամյա հարձակվողի գործող պայմանագրի ժամկետը «Բարսելոնայի» հետ լրանում է 2018 թվականի ամռանը:
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
4
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
5
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...



