Լիոնել Մեսսին Բարսելոնայի հետ պայմանագիր կկնքի հաջորդ ամիս
ՍՊՈՐՏԻսպանական «Sport» թերթի այսօրվա համարում նշվում է, որ կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին իր ակումբի հետ նոր պայմանագիր կկնքի հուլիսի 15-ին:
Այսօր Ռոսարիո քաղաքում կկայանա ֆուտբոլիստի հարսանիքը: Հարսանեկան ճանապարհորդությունից անմիջապես հետո Մեսսին կվերադառնա Իսպանիա և պայմանագիր կկնքի «Բարսելոնայի» հետ:
Սպասվում է, որ կողմերի միջև կկնքվի 5-ամյա պայմանագիր: Ըստ նոր համաձայնագրի՝ արգենտինացու հրաժարագինը կկազմի 400 մլն եվրո:
Հիշեցնենք, որ 30-ամյա հարձակվողի գործող պայմանագրի ժամկետը «Բարսելոնայի» հետ լրանում է 2018 թվականի ամռանը:
1
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
2
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
3
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
4
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



