ՀՀ ոստիկանությունը հասարակական կարգի ապահովման համար 38.8 միլիարդ դրամ է ծախսել
ОБЩЕСТВОՀայաստանի Հանրապետության ոստիկանությունը 2016թ. 16 ծրագրերի իրականացման համար 63.8 միլիարդ դրամ է ծախսել: Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ 2016թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը:
«Հիմնական ծախսը հասարակական կարգի պահպանության ապահովման ծրագրով է եղել: Այդ ուղղությամբ ոստիկանությունը ծախսել է 38.8 միլիարդ դրամ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Ջանջուղազյանը:
Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց նաև Ազգային անվտանգության ծառայության կատարած ծախսերը 2016թ. ընթացքում: Նա հայտնեց, որ ԱԱԾ-ն 5 ծրագրերի իրականացման համար ծախսել է 20.5 միլիարդ դրամ:
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
4
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
5
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении



